Հոկտեմբերիկ՝ 26.10. Միասնական տոնախմբություն + Մարզական ստուգատես

«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Հոկտեմբերիկ» ստուգատես.օր 3-րդ

Օրը` Հոկտեմբերի 26, ժամը՝ 09:00-10:30

Մասնակիցները`

Արևմտյան դպրոց-պարտեզի 5 տարեկաններ, Սրբուհի Ներսիսյան, Ծաղիկ Գասպարյան

Մաս 1-ին՝ 09:00-10:30

Ընդհանուր պարապմունք՝ Միասնական տոնախմբություն

Վայրը`Արևմտյան դպրոց

Ծրագրում՝

Հնչում է երաժշտություն:

Խմբերը երեք անգամ կանչում են պըզ-պըզ-պըզպըզան`  սկզբում կամաց, հետո՝ քիչ բարձր, վերջում՝ զիլ:

Արտասանում ենք Ա.Խնկոյանի  «Մեղու» բանաստեղծությունը.

Պըզզան, պըզզան,
Պըզպըզան,
Պստիկ մեղու տըզտըզան,
Դաշտ ու հովիտ կշրջես,
Բարձր սարեր կթռչես,
Սուսան սմբուլ կխմես,
Ու ոտքերով թավամազ
Փոշի առած՝ տուն կգաս:

Երգում ենք «Կոտ ու կես» երգը:

Կոտ ու կես կորեկ ունեմ ցանելու համար,
Ճնճղուկներ թռան եկան ուտելու համար,
Կռացա քար վեր առա զարկելու համար:

Ա՛յ ճնճղուկիկ,
Կարմիր տոտիկ,
Սիպտակ փորիկ,
Ուտեն կուտիկ,
Խմեն ջրիկ
Առվի եզրիկ,
Պստիկ-մստիկ,
Փախչեն երթան ման գալու համար։

Արտասանում և խաղում ենք «Խնոցի»-ն.

Խնոցի, խնոցի,
Գցեցի  ու բռնեցի,
Տարա – բերի` զարկեցի,
Դեղին կարագ  հանեցի:

Երգում ենք «Հարիհարիխնոցի» երգը

Հարի, հարի, խնոցի,
Մեջդ բարի, խնոցի,
Ունկդ բարակ, խնոցի,
Մեջդ կարագ, խնոցի:
Փլավ կեփեմ՝ եղ չըկա,
Փեսեն էկավ՝ տեղ չկա,
Հարի, հարի, խնոցի,
Բերքդ բարի, խնոցի

Արտասանում ենք Ղ.Աղայանի «Առավոտը գյուղում» բանաստեղծությունը.

Արեգակը դուրս է եկել
Պսպղալով.
Շողքը երդից ներս է ընկել
Շողշողալով.
Ծիտը ծառին կչկչում է
Ծլվլալով.
Ձորում առուն քչքչում է
Վշվշալով. 
Ծույլ տղայի քունն է տարել
Խռըմփալով.
Տրեխները շունն է տարել
Մըռմըռալով:

Երգում ենք «Հեփհոպ» երգը

Լանջի հողին, հեփ, հոփ, հեփ, հոփ,
Հացն ա կողին, հեփ, հոփ, հեփ, հոփ,
Ուտեմ համեմ, հեփ, հոփ, հեփ, հոփ,
Ցորեն ծամեմ, հեփ, հոփ, հեփ, հոփ,
Լուսնակ գիշեր, հեփ, հոփ, հեփ, հոփ,
Տափակ կըտեր, հեփ, հոփ, հեփ, հոփ,
Աննա խանում, հեփ, հոփ, հեփ, հոփ,
Քունդ ա տանում, հեփ, հոփ, հեփ, հոփ:

Արտասանում ենք Ա.Խնկոյանի «Գիշեր» բանաստեղծությունը.

Իջնում է գիշեր
Սարերի ուսին,
Փայլում է վերից
Կաթնագույն լուսին:

Վերից նայում է
Երկինքը ուրախ,
Քնած է գյուղը
Անհոգ ու խաղաղ:

Երգում ենք «Ջաղացս մանի, մանի» երգը

Ջաղացս մանի մանի
Չըխկ չըխկ
Հա չըխկչխկա:
Ցորենը ալյուր անի
Չըխկ չըխկ
Հա չըխկչխկա:
Ջաղցի քարեր չըխկչըխկա
Չըխկ չըխկ
Հա չըխկչխկա:
Քունս անուշ կտանի
Չըխկ չըխկ
Հա չըխկչխկա:
Աղունը փոշի փոշի
Չըխկ չըխկ
Հա չըխկչխկա:
Ալրատունը կհոսի
Չըխկ չըխկ
Հա չըխկչխկա:
Ախպեր ջան խուրջինդ բեր
Չըխկ չըխկ
Հա չըխկչխկա:
Ածենք լուսը ալուրի
Չըխկ չըխկ
Հա չըխկչխկա:
Ջաղացս մանի մանի
Չըխկ չըխկ
Հա չըխկչխկա:
Ցորենը ալյուր անի
Չըխկ չըխկ
Հա չըխկչխկա:

Պարում ենք Կոմիտաս «Շորոր»

Մաս 2-րդ՝ 09:30-10:30 Մարզական ստուգատես դպրոցներում

Պատասխանատուներ`Սրբուհի Ներսիսյան,Ծաղիկ Գասպարյան

Նկարագրությունը`

Հանդերձարաններում անհրաժեշտ պարագաները՝ նստարաններ, կախիչներ կան:

Անհրաժեշտ մարզագույք՝ պլաստմասե օղակներ, բուլավաներ, գնդակներ՝ մեծ ու փոքր, ցատկապարաններ:

Հանդերձարաններում հագնել մարզահագուստը, մարզակոշիկները և հագուստը կախել կախիչներից:

Պարապմունքն ունի երեսուն րոպե տևողություն։ Այն բաղկացած է չորս մասից՝ նախավարժանք, բուն պարապմունք, ֆիզիկական վարժություններ, էստաֆետային խաղեր և արագացումներ։

Նախավարժանք

Տաքացնել մկանները վերևից ներքև՝ պարանոցից ոտնաթաթ։

Բուն պարապմունք
Առաջ գլուխկոնծի տալու ճիշտ տեխնիկայի ուսուցում՝ ներքնակների վրա։

Ֆիզիկական վարժություններ

Ձեռքերի, ոտքերի, պարանոցի, որովայնի մկանների զարգացում՝ նստարանի վրա հենումներ անելով և գետնին պառկած՝ ոտքերը նստարանին ձգումներ անելով։ Քանակը՝ 10 անգամ։ Ցատկեր՝ մի ոտքը նստարանին, մյուսը՝ գետնին թռիչքներ դեպի վեր։

Էստաֆետային խաղեր-Արագացումներ

ա) Վազք առաջ-արագացումներ՝ զույգերով

բ) վազք հետ

գ) զիգզագաձև վազք՝ բուլավաները շրջանցելով

 

Հիգիենայի կանոններ

Ուտել մարզվելուց մոտ 1 ժամ առաջ, մարզասրահ մտնել փոքրիկ սրբիչներով և մի շիշ ջրով՝անհրաժեշտության դեպքում մի քանի կում խմելու համար, երկար մազերը հավաքել, չկրել որևէ աքսեսուար՝ ժամացույց, թևնոց, վզնոզ, մատանիներ, ականջօղեր, գրպանները դատարկել: Մարզահագուստը և մարզակոշիկները լինեն հարմար, թեթև, հասարակ: Արգելվում է մաստակ ծամել: Մարզվելուց անմիջապես հետո սառը ջուր չխմել:

Մարզասրահում ունենալ առաջին բուժօգնության պարագաներ՝ յոդ, բամբակ, վիրակապ:

Պարապմունքից անմիջապես հետո փոխել խոնավ շապիկը, մարզահագուստը, լվացվել:

 

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s