Կրթահամալիրը որպես բացահայտում

2016 թվականի սեպտեմբեր ամսից աշխատում եմ «ՄխիթարՍեբաստացի» կրթահամալիրում:Սկզբում, երբ եկա կրթահամալիր, մտահոգ էի, անհանգիստ, չէի պատկերացնում, թե ինչ պետք է անեմ, որտեղից պետք է սկսեմ։
Շատ կարճ ժամանակ հետո այստեղի ջերմ միջավայրը փոխեց իմ պատկերացումները։
Ինձ համար շատ հաճելի և օգտակար էր սկսել աշխատանքս մի կրթահամալիրում, որտեղ ամեն ինչ նոր էր, ժամանակակից, հետաքրքիր ու ստեղծական։
Սկզբում սկսեցի աշխատել 5 տարեկանների հետ  որպես երկարացված օրվա կազմակերպիչ, ընթացքում ինձ վստահեցին նաև առաջինից հինգերորդ դասարանների տեխնոլոգիայի դասաժամերը։
Մարտ ամսից մինչ այսօր աշխատում եմ Հիմնական դպրոցի հինգ տարեկանների հետ՝ որպես դասվար։
Այժմ խոսեմ իմ ձեռքբերումների, կատարած աշխատանքի և արդյունքների մասին։
Աշխատանքիս հենց սկզբից փաստեցի, որ կրթահամալիրում յուրաքանչուր սովորողի հանդեպ ցուցաբերում են անհատական մոտեցում, որևէ գործունեություն իրականացնելիս հաշվի են առնում նրանց տարիքային առանձնահատկությունն ու հետաքրքրությունները։
Ես նույնպես սկսեցի աշխատանքս՝ հենվելով այդ սկզբունքի վրա։
5 տարեկանները դեռ նախակրթարանային առօրյային սովոր սաներ են և սիրում են խաղալ: Մեր կրթահամալիրում իրականացվող մանկավարժության առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ սովորում են խաղալով. զարգացման գործընթացը խաղ է։
Խաղը երեխայի համար հետաքրքիր է, այն չի կաշկանդում, տալիս է երևակայելու, ինքնաարտահայտվելու հնարավորություն: Ուսումնական գործընթացում խաղի միջոցով կարելի է ամենատարբեր գիտելիքներ հաղորդել: Այն հնարավորություն է տալիս սովորողին ճանաչել գույները, տառերը, թվերը, երկրաչափական մարմինները, ուսումնասիրել շրջակա միջավայրը, երևույթները, չափումներ կատարել, զննել, ստուգել, զարգացնել մտքեր և գաղափարներ։
Զուր չի ասել Վ.Ա. Սուխոմլինսկին. «Խաղը կայծ է, որ վառում է պրպտողության հետաքրքրասիրության կրակը»:
Սկզբում բացեցի դասարանական բլոգ, որտեղ ամեն օր հրապարակում եմ իմ պատրաստած նյութերը, պատումները, նախագծերը, սաների նկարները:

Երկարացված օրվա կազմակերպչի աշխատանքի ընթացքում իրականացրեցի այլընտրանքային նկարչության նախագիծ:Տվյալ նախագծի ընթացքում խաղի միջոցով սովորողներին ներգրավեցի աշխատանքի մեջ:Առաջին աշխատանքը ծովանկարչությունն էր:Նախ միացրեցի ծովի խշշացող ալիքների ձայնը, հետո հարցերի միջոցով յուրաքանչյուր սովորող ներկայացրեց , թե ինչպիսին էր իր պատկերացրած ծովը:Արդյունքում սավանի վրա նկարեցին իրենց ծովը:Նախապատրաստական աշխատանքի ընթացքը և արդյունքը ոգևորիչ էր թե՛ինձ համար և թե՛ սաների համար:Այն  գույները,այն երևակայությունը,որը լսելի և տեսանելի էր,ինձ ստիպեց,որ անցնեմ հաջորդ քայլին:

Երկրորդ աշխատանքի ընթացքում ես սովորողներին փոխանցեցի մեկանգամյա օգտագործման ամաններ,իսկ նկարելու թեման թողեցի իրենց ընտրությանը:Քանի որ նախորդ աշխատանքի ընթացքում բացահայտել էի սովորողների լայն երևակայությունը:Այս աշխատանքի նպատակն էր,որ սովորողները յուրացնեն ուսումնական նոր նյութեր:Այնուհետև անցանք երկրաչափական մարմիններին ծանոթանալու աշխատանքին:Ծանոթացումը  տեղի ունեցավ լուցկիների խաղի միջոցով:Նախ հաշվում էին լուցկիները,հետո կառուցում պատկերներ:Հետո դրան ավելացնում էին նաև գեղարվեստական մասը:Երկրաչափական պատկերները դառնում էին կառույցներ,իսկ պլաստիլինով և գուաշով լրացվում էր գեղարվեստական  հատվածը:

Շատ կարևորում եմ նաև այն փորձարկումը, որն արեցինք նոր ուսումնական գործիքով՝դրանում ընդգրկելով նաև ընտանիքին, տեղ տալով նաև ընտանեկան ուսուցմանը: Խոսքը պլանշետի մասին է: Սկզբում այն բաժանեցի սովորողներին և կողքից սկսեցի դիտարկել, թե ինչպես են այն գործածում, որ հավելվածներ են առաջինը բացում:Սովորեցինք պլանշետի paint ծրագրով նկարել, սովորեցինք ձայնագրիչից, ֆոտոխցիկից օգտվել: Պլանշետը արդյունավետ է դառնում այն դեպքում, երբ դառնում է գործունեության մի մասը, ամբողջացնում, լրացնում, օգնում է ամրապնդել ուսուցանվող նյութը՝պատկերների, ֆիլմերի, տրամաբանական խաղերի և այլ ուսումնական  գործունեությունների միջոցով:Նրանով հնարավոր է  կոնկրետ կարողություն, հմտություն զարգացնել, լուծել անհրաժեշտ և նպատակային խնդիրներ:

Մի քանի օր նման դիտարկումից հետո սկսեցի առաջադրանքներ տալ՝պլանշետը որպես ֆոտոխցիկ կիրառելով: Այնուհետ պլանշետը «ուղևորվեց» դեպի սովորողների տներ:Գործածությունը բավական արդյունավետ էր, և հետաքրքիր արդյունքներ գրանցեցի:Ուսումնական տարվա երկրորդ կեսում՝մարտ ամսից, ես ստանձնեցի 6 տարեկանների դասվարի պարտականությունները: Այս ընթացքում յուրաքանչյուր օր գրանցում և լրացնում էի յուրաքանչյուր սովորողի բացթողումները, հաջողությունները, հետաքրքրություններն ու ակնկալիքները: Պատրաստվում ենք թատերական փառատոնին. ՆերկայացնելուենքՀ.Թումանյանի «Ծիտը»հեքիաթը: Նախապատրաստական աշխատանքները բավական զվարճալի են՝թափոններից կերպարներ, երաժշտական ձևավորում և խոսք: Սովորողները դառնում են այդ աշխարհի ստեղծողները՝լիարժեք մասնակցելով դրա կառուցմանը:

Աշխատանքը և ինքնակրթությունը թույլ տվեցին բացահայտել ինձ,ինչպես նաև սովորողին,քանի որ հենց սովորողի միջոցով ձեռք բերեցի մի շարք հմտություններ և կարողություններ:

՛՛Չ ՛՛-ի մոլորակում

Մայիսյան հավաքի  շրջանակներում սովորողներին ներկայացրեցի Ջ.Ռոդարիի  <<Երկիր,որտեղ բոլոր բառերը սկսվում են<<Չ>> տառով>> հեքիաթը:Քննարկեցինք,վերլուծեցինք միասին:Սովորողները հեքիաթը ներկայացրեցին իրենց ռոդարիական ձևով,այնուհետև նկարեցին paint- ծրագրով և գրեցին բառեր՝սկզբում ավելացնլով չ տառը: