Դեկտեմբերիկ.Մարզական ստուգատես

«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Դեկտեմբերիկ» ստուգատես

Օրը՝ Դեկտեմբերի 20, ժամը՝ 11:00-12:00

Մասնակիցները`

Արևմտյան դպրոց-պարտեզի 5 տարեկաններ, Սրբուհի Ներսիսյան, Ծաղիկ Գասպարյան
Հարավային դպրոց-պարտեզի 5 տարեկաններ, Սեդա Խաչատրյան, Թամարա Մարիմյան
Այլ մասնակիցներ՝ ծնողներ, դասավանդողներ, հյուրեր:

Անցկացման վայրերը՝

Մարզադալիճում` Հյուսիսային դրրոցի և Քոլեջ 5 տարեկաններ
«Վահան Ասատրան» մարզահամալիրում՝ Հարավային և Արևմտյան դպրոցի 5 տարեկաններ

Ծրագրում՝

Պարապմունքը բաղկացած է երկու մասից՝ նախավարժանք և էստաֆետային խաղեր։

Նկարագրություն`

Մաս 1-ին`Նախավարժանք

Տաքացնել մկանները՝ պարանոցից ոտնաթաթ։

1.Սովորողներին տրվում է հրահանգ ձեռքերը գոտկատեղին, քթով օդում գրել 1-ից 10 թվերը և հակառակը:

Այս նախավարժանքը թույլ կտա լիարժեք աշխատացնել պարանոցի, դեմքի մկանները:

2. Կատարում ենք կրծքավանդակի ձգումներ. ձեռքերը կրծքավանդակի մոտ, ելման դրություն, երեք հաշիվ զսպանակում ենք, չորսին լայն բացում ենք՝ թեքվելով աջ և ձախ:

3. Կատարում ենք արտակորումներ՝ առաջ և հետ:

Ձեռքերը գոտկատեղին ելման դրություն, երեք հաշիվ զսպանակում ենք առաջ, չորսին ելման դրություն: Եվ նույնը՝ դեպի հետ, աջ և ձախ:

4. Կատարում ենք կքանիստ

5. Տեղում ցատկեր երկու ոտքի վրա, մեկ ոտքի վրա:

Մաս 2-րդ`Էստաֆետային խաղեր

Խաղ 1

Խաղացողները բաժանվում են երկու հավասար խմբի և կանգնում միմյանցից 2 մետր հեռավորության վրա, միաշարք: Շարքերի առջևում գծվում է սահմանագիծը: Յուրաքանչյուր շարքի դիմաց կանգնում է մի խաղացող՝ խաղավարը: Մարզչի ազդանշանով խաղավարը գնդակը գցում է շարքում կանգնած առաջին խաղացողին, որը բռնում և նորից ետ է գցում խաղավարին, իսկ ինքը վազում և կանգնում է շարքի վերջում: Հետո երկրորդ, երրորդ խաղացողին, որն առաջ է եկել: Եվ այսպես, մինչև վերջին խաղացողը ետ է գցում գնդակը խաղավարին և բարձրացնում ձեռքը վեր:

Խաղ 2

Մասնակիցները մեկնարկային գծից` պարկեր ոտքերին հագած, ցատկելով հասնում են եզրագծին, պարկից դուրս գալիս, վազելով ետ վերադառնում, փոխանցնում հաջորդ մասնակցին: Նույն գործողությունները կրկնում են շարքում կանգնած բոլոր մասնաները:

Խաղ 3

Մասնակիցները միմյանց ձեռքերը բռնած՝ հաջորդաբար անցնում են դասվարի օղակի միջով:

Անհրաժեշտ մարզագույք` գնդականեր, օղակներ, բուլավաներ, ներքնակներ,

Նոյեմբերիկ. Մարզական ստուգատես

Այսօր Արևմտյան դպրոցի և Քոլեջի 5 տարեկանները միասին մասնակցեցին մարզական ստուգատեսին: Մասնակիցները մարզվեցին և խաղացին էստաֆետային խաղեր:

Մարզական ստուգատես

«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Նոյեմբերիկ» ստուգատես

Օրը` Նոյեմբերի 22, ժամը՝ 11:00-12:00

Վայրը`Արևմտյան դպրոց

Մասնակիցները`

Արևմտյան դպրոց-պարտեզի 5 տարեկաններ, Սրբուհի Ներսիսյան, Ծաղիկ Գասպարյան
Քոլեջի 5 տարեկաններ, Փիրուզա Հարությունյան, Սոնա Քեհեյան Պատասխանատու`Տաթև Համբարյան

 

Այլ մասնակիցներ՝ ծնողներ, դասավանդողներ, հյուրեր:

Պարապմունքն ունի 40-45 րոպե տևողություն։ Այն բաղկացած է երկու մասից՝ նախավարժանք և  էստաֆետային խաղեր։

Նկարագրություն`

Հանդերձարաններում հագնել մարզահագուստը, մարզակոշիկները և հագուստը կախել կախիչներից:

Նախավարժանք

Տաքացնել մկանները վերևից ներքև՝ պարանոցից ոտնաթաթ։

Շարժախաղեր

1.«Օղակից օղակ»

Շարքի դիմաց  3-4 օղակ է դրվում: Մասնակիցը երկու ոտքը միասին, ցատկում է օղակից օղակ, հասնում է բուլավային, շրջանցում այն, վազքով ետ է վերադառնում`մեկնարկ տալով հաջորդին, կանգնում է վերջում: Այսպես մինչև վերջին մասնակիցը:

2.«Օղակով էստաֆետ »

Մասնակիցները միմյանց ձեռքերը բռնած՝ շարքով կանգնում են: Մասնակիցները միմյանց ձեռքերը բաց չթողնելով՝ հաջորդաբար անցնում են դասվարի օղակի միջով:

3.«Փոխանցիր գնդակը»

Մասնակիցները հաջորդաբար կքանստում են: Առաջին մասնակիցը գնդակը գլխավերևով փոխանցում է երկրորդին: Եվ այդպես շարունակ  մինչև շարքի վերջ:

Անհրաժեշտ մարզագույք՝ պլաստմասե օղակներ,  գնդակներ, ներքնակներ

Ճամբարային երրորդ օր

Ճամբարային երրորդ օրը սկսեցինք կանաչ ֆլեշմոբով։Այսօր մենք էինք դպրոցի սանիտարները և մեր ջոկատը իր պարտականությունները  մեծ խանդավառությամբ ու պատասխանատվությամբ կատարեց։

Այնուհետև 1.1 դասարանի ջոկատի հետ գնացինք Յուրի Բախշյանի այգի՝ մասնակցելու սպորտլանդիայի:

Մարզատոնից հետո ջոկատները հանգստացան այգում և վայելեցին գեղեցիկ բնությունը:

Ուրախ սպորտլանդիա

Այսօր՝ մայիսյան հավաքի երկրորդ օրը,  1.1 և 1.2 դասարանի սովորողները ավազե հրապարակում անցկացրեցին սպորտլանդիա:Սովորողները մեծ խանդավառությամբ մասնակցեցին խաղերին,մրցեցին և ընկերական հաղթանակ գրանցեցին:

«Իմացումի հրճվանք» ծրագիր. մարմնակրթություն

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ֆիզիկական դաստիարակության հիմնական
նպատակը ֆիզիկապես առողջ, համակողմանի զարգացած, առողջ ապրելակերպի
կանոններին տիրապետող մարդ ձևավորելն է:

Մարմնակրթություն առարկան լուծում է հետևյալ խնդիրները՝
1.Սովորողների առողջության ամրապնդում և ճիշտ կեցվածքի ձևավորում:
2.Շարժողական ընդունակությունների (արագաշարժություն, ուժ, դիմնացկունություն, ճկունություն) մշակում:
3.Սովորողների մոտ պատասխանատվություն, ընկերասիրություն, փոխօգնություն և այլ հատկանիշների դաստիարակում:
4.Առողջ ապրելակերպի պահպանումը և վնասակար սովորություններից խուսափելը:
5.Ֆիզիկական վարժություններով պարբերաբար պարապելու պահանջմունքի դաստիրակում:

Ընդհանուր տեղեկություններ մարմնակրթության և սպորտի, նրա նշանակության վերաբերյալ: Կոփման կանոնները և նշանակությունը: Դասերի ժամանակ անվտանգության կանոնների պահպանումը: Հոգնածության կանխարգելման միջոցները: Արդարացի խաղի նշանակությունը:

Որպես կանոն, սովորողները մարմնակրթության դասերին պետք է մասնակցեն մազահագուստով և մարզակոշիկներով: Դահլիճներում պետք է պահպանել սանիտարահիգենիկ պահանջները և անվտանգության կանոնները: Ֆիզիկական դաստիարակության գործընթացի արդյունավետությունը ուսումնասիրելու և զարգացման արդյունքները գնահատելու համար ուսումնական տարվա սկզբին, առաջին կիսամյակի և երկրորդ կիսամյակի վերջում, պետք է անցկացնել ստուգատեսներ: Մարզիչը պետք է ունենա սուլիչ, կարողանա հրահանգները տալ պարզ և արտահայտիչ:

1-3-րդ դասարաններ

Մարմնամարզական և շարային վարժություններ՝ Շարում տողանով, միասյուն: Տալ հրահանգներ «Շարվել, ցրվել, քայլով մարշ, կանգ ա’ռ», շարափոխումներ, օրինակ՝ տողանից շրջանի, միասյունից երկսյուն, կատարել դարձումներ տեղում աջ և ձախ, բացազատվել կողմ կից քայլերով, տարածած ձեռքերի չափով: Կատարել տեղում քայլով մարշ, հրամանը
անպայման սկսել ձախ ոտքից:
Ընդհանուր զարգացնող վարժություններ. հիմնական. կանգ՝ կրունկները միասին, ոտնաթաթերը բռունցքի չափով զատած, ձեռքերը կիսաբռունցք կոնքերի մոտ:
Ձեռքերի հիմնական դրություններն են՝ ձեռքերը ներքև, առաջ, կողմ, վերև, ծոծրակին, գլխին, գոտկատեղին, մեջքին, ետ:
Ոտքերի հիմնական դրություններն են՝ ոտքը ձգած ուղիղ, առաջ, ոտնաթաթը գետնին, կողմ, ոտնաթաթը գետնին, ետ, ոտնաթաթը գետնին, ոտքը ուղիղ բարձրացնել առաջ, կողմ, ետ, բարձրացնել ծալած, վեր:
Մարմնի հիմնական դիրքերն են՝ բարձրանալ ոտնաթաթերին, հենվել ծնկներին, կքանստել, իրանի թեքումներ առաջ, հետ, աջ, ձախ:
Ընդհանուր զարգացնող վարժություններ առանց առարկաների և առարկաներով:
Կեցվածքի ձևավորման վարժություններ- կանգնած,պառկած, չորեքթաթ դիրքերից, կանգնել պատի մոտ, կպնել նրան, գլխով, թիակներով, ուսերով, նստատեղով և կրունկներով, այդ դիքը պահելով կատարել քայլ առաջ, կքանստել, գլխին դնել որևէ առարկա, բարձրանալ ոտնաթաթերի
և իջնել, կամ քայլել ձեռքերը տարածած, կարելի է կատարել վարժություններ ներքնակի
վրա:
Հարթաթաթության կանխարգելման վարժություններ— քայլել ոտնաթաթերին, կրունկներին, ներբաններին, գետնին դրված պարանի վրայով (հատկապես արդյունավետ է, եթե քայլում էս ոտաբոբիկ):
Շնչառական վարժություններ. խորը շնչել և արտաշնչել:
Մագլցման վարժություններ. մագլցում, սողանցում մարզանստարանի վրայով, մագլցում մարզապատի վրա,անցում մյուս մարզապատին:
Հավասարակշռության վարժություններ.  կանգ մեկ ոտքին, ոտնաթաթերին, քայլք մարզագերանի, մարզանստարանի վրայով, ձեռքերի տարբեր դիրքերով:
Ռիթմիկ մարմնամարզական և պարային վարժություններ. կատարել երաժշտության ուղեկցությամբ, քայքեր, թեթև վազքեր, դոփյուններ, ցատկեր, կից քայլերով, կքանստած, ձեռքերի տարբեր դիրքերով: Читать далее