Տիեզերք նախագիծ

«Տիեզերք» ուսումնական նախագիծն ամենամյա է և իրականացվում է կրտսեր դպրոցի 1-3-րդ դասարաններում:
Իրականացման տևողությունը`սեպտեմբերի 1-30:

Նպատակը՝ Բնական, կենսական (շրջակա) միջավայրի ճանաչողության միջոցով նպաստել շրջակա միջավայրի պահպանմանն ու բարելավմանը:
Խնդիրները`
2-րդ դասարան
• Սովորողների աշխարհաճանաչողության զարգացում
• Բնական, կենսական միջավայրի ուսումնասիրություն
• Դիտումներ (դիտարկումներ) կատարելու, արդյունքները համադրելու հմտությունների զարգացում
• Աշխատանքային խմբերի ձևավորում (անհատական, խմբային, դասարանական)
• ՏՀՏ միջոցների, համակարգչային ծրագրերի կիրառման հմտությունների զարգացում
• Ստեղծագործական մտքի, երևակայության զարգացում
• Տեխնոլոգիական հմտությունների զարգացում
• Աշխատանքային գործունեության արդյունքում ուսումնական նյութերի ստեղծում
ՀԱՅ ՀԻՆ ՎԻՊԱՇԽԱՐՀԸ
• «Տղան և արևը»
• «Արևն ու լուսինը»
• «Լուսինը»
• «Աղջիկն ու արևը»
Ուսումնական գործունեության ոլորտները՝
Մայրենի
• Ստեղծագործել, հորինել փոքրիկ պատմություն անսովոր երևույթների մասին:
• Հատուկ անունները գրել մեծատառով:
• Նախադասությունը սկսել մեծատառով, ավարտել վերջակետով:
• Օժանդակ բայերը ճիշտ գրել (ներկա ժամանակ):
ՏՀՏ
• Աշխատել Paint ծրագրով:
• Աշխատել MS Office Word ծրագրով (մուտքագրել, կիրառել ծրագրի copy-paste հրամանները):
• Բլոգի ընթերցում:
Կերպարվեստ, տեխնոլոգիա և մեդիատեխնոլոգիա
Նկարել Երկիր մոլորակը, Իմ մոլորակը, Տիեզերքը թեմաներով նկարներ: Մրգերից պատրաստել տիեզերական կոլաժ-կերպարներ:
Հաջորդ քայլը համակարգչային Paint ծրագրով աշխատել: Յուրացնել հիմնական գործիքների ֆունկցիաները, կարողանալ պահպանել աշխատանքները համակարգչում:
• Նկարել երկնային մարմինները՝ արև, լուսին:
• Նկարել գիշեր, ցերեկ, և որպես նախագծի ամփոփում՝ նկարել տիեզերքը:
• Դիտել ուսումնական մուլտֆիլմ աստղագիտության մասին:
Մաթեմատիկական գործունեություն
Էլեկտրոնային առաջադրանքներ Smart notebook ծրագրով առարկաների տարածական առնչությունների վերաբերյալ ( վերև-ներքև, առաջ-ետ, աջ-ձախ, բարձր-ցածր, մոտ-հեռու, ներս-դուրս, վրա-տակ, միջև-մեջտեղը, մեծ է, փոքր է, հավասար է): Առաջադրանքները կազմվում են արևի, լուսնի, աստղերի, ամպերի պատկերներով:
Նախագծի արդյունքում՝
Նախագծի արդյունքում սովորողները ամբողջացնում ու ավելացնում են իրենց ունեցած ինֆորմացիան տիեզերքի, Երկիր մոլորակի մասին: Աշխատում են ստեղծագործական հնարքներով:
Նախատեսվող ուսումնական ճամփորդություն՝ կրթահամալիրի Աստղացուցարան:

Աղբյուրը ` «Դպրոց-պարտեզ» ուսումնական կենտրոն

Ես. Ուսումնական նախագիծ 2-րդ դասարան

2-րդ դասարան

«Ես» ուսումնական նախագիծը արտացոլված չէ կրթահամալիրի ուսումնական օրացույցում, սակայն կրտսեր դպրոցում այն իրագործելի, սիրելի ու կարևոր նախագիծ է, քանի որ համընկնում է ուսումնական տարվա մեկնարկի, իսկ առաջին դասարանցիների համար՝ դպրոցամուտի հետ:

Նպատակը՝ Սովորողների ինքնաճանաչման միջոցով նպաստել միջավայրի ադապտացմանը (յուրացմանը), անհրաժեշտ փոխհարաբերությունների (սովորող-սովորողներ, սովորող-ուսուցիչ) հաստատմանը՝ զարգացնելով սովորողների ինքնուրույնությունն ու ինքնասպասարկման հմտությունները: Ինչպես նաև, սովորողների ընտանիքներին ներգրավելով ուսումնական աշխատանքներում՝ դարձնել կրթական ծրագրի պատասխանատու:

Խնդիրները`

  • Բանավոր խոսքի զարգացում (սովորողի ինքնարտահայտման պահանջմունքի բավարարում).
  • Մեդիահմտությունների կիրառում և զարգացում.
  • Ընթերցելու որակական հատկանիշների բարելավում (կարդացածը հասկանալ).
  • Տեխնոլոգիական հմտությունների զարգացում.
  • Հաղորդակցական հմտությունների զարգացում.
  • Համագործակցային հմտությունների զարգացում.
  • Ստեղծագործական երևակայության զարգացում.
        Տևողությունը՝ օգոստոսի 29-ից մինչև սեպտեմբերի 15-ը :

Միջավայրը՝ դասասենյակ, բակ-պարտեզ, մարմնամարզական դահլիճ, տուն (ընտանիք), մեդիատիրույթ (բլոգ, ենթակայք, կայք):

Անհրաժեշտ գործիքները՝ անհատական նեթբուք-նոթբուք, ձայնագրիչ, տեսախցիկ, համակարգչային ծրագրեր (Paint, Smart էլեկտրոնային գրատախտակ, MS Word, MS Power Point, AVS…),  թղթեր (գունավոր, տարբեր հաստության ու չափի), գուաշ, ջրաներկ, վրձին, կավ, պլաստիլին, այլ (կտորներ, կոճակներ, ժապավեններ…):

Ուսումնական գրականությանայլ ռեսուրսների ցանկ

Ազգային, բակային խաղեր

Հիմնական թեմաները՝

  • Ես
  • Իմ խաղալիքը (տիկնիկը…)
  • Իմ ընտանիքը
  • Իմ անունը
  • Իմ բակը, քաղաքը (գյուղը), երկիրը

Ուսումնական գործունեության ոլորտները՝

Մայրենի լեզու

  • Պատմում է (գրավոր) իր, իր ընտանիքի մասին՝ հաղորդելով կոնկրետ տվյալներ:
  • Մի քանի բառով նկարագրում ու բնութագրում է իրեն ու մյուսներին:
  • Հատուկ անունները գրում է մեծատառով: Նախադասությունը սկսում է մեծատառով ու ավարտում է վերջակետով:
  • Կարդում ու հասկանում է պատմությունը:
  • Հարցերի միջոցով անհրաժեշտ ինֆորմացիա հավաքել տվյալ թեմայի վերաբերյալ:
  • Գրական ստեղծագործությունների ընթերցում, քննարկում:

ՏՀՏ

  • Աշխատում է paint ծրագրով (նկարում է իրեն):
  • Աշխատում է word ծրագրով:

Կերպարվեստտեխնոլոգիա

  • Ստեղծում է ինքնանկար (ջրաներկով, գուաշով):

Նախագծի արդյունքում՝

Բոլոր աշխատանքները հրապարակվում են բլոգում:

Աղբյուրը ` «Դպրոց-պարտեզ» ուսումնական կենտրոն

Մենթորական աշխատանք, աջակցություն

Ուսումնական բաց նախագծերի մշակում, կազմակերպման ռազմավարություններ

Ուսումնական միջավայրի կազմակերպում

Աշխատանքային նախագծերի ձևակերպում, մշակում

Ուսումնական գործունեության արդյունքների՝ ֆիլմերի, ֆոտոշարերի համատեղ աջակցություն, ստեղծում

Էլեկտրոնային հաղորդակցում՝ ընտանիք, համայնք

Ուսումնական փաթեթնեի միասնական ստեղծում

«Լողափնյա աշուն» նախագիծ

Լողը սովորողների ամենասիրելի գործունեություններից մեկն է: Լողուսուցումը դիտարկվում է որպես մարմնակրթության բաղկացուցիչ: Այն բացի լողալու հիմնական հմտություններ զարգացնելուց, մարմինը կոփելուց, հոգնածությունն ու լարվածությունը թոթափելուց զատ, սովորողներին օգնում է ձեռք բերել մի շարք կարևոր հմտություններ:

Աշնան տաք օրերին շարունակելու ենք լողալ Արևմտյան դպրոցի բացօթյա լողավազաններում: լողալու ու խաղալու ենք ջրում` աստիճանաբար զարգացնելով լողալու հմտությունները:

Լողին նախապատրաստվելը դիտարկվում է որպես ինքնուրույնության ու ինքնասպասարկման կարևոր հմտությունների ձեռք բերման հարթակ, որտեղ սովորում են պահպանել անձնական հիգիենայի կանոնները:

Լողուսուցման փուլերն են՝

  • Նախապատրաստում, որն իր մեջ ներառում է նախավարժանքն ու ցնցուղի ընդունումը
  • Լողը
  • Լողափին գտնվելն ու ինքնասպասարկումը:

Դ.Բիսեթի հեքիաթներից

ԱՆՁՐևԸ

Երկնքով երկու ամպիկ էին լողում: Մեկի անունը Վտվտիկ էր, մյուսինը՝ Կտկտիկ: Նրանք ապրում էին երկնքում: Ամբողջ օրն իրենց համար էս ու էն կողմ էին թռչում ու ոչ մեկին չէին խանգարում: Արևն իր համար շողում էր, թռչունները երգում էին, երեխաները՝ խաղում:
– Վտվտի՛կ, – մի անգամ ասաց Կտկտիկը,- չիջնե՞նք ներքև և բոլորին մի լավ ջրենք:
— Իջնենք, թե չէ պարապ-սարապ թռչելը ձանձրալի է:
Նրանք ցած իջան և թրջեցին գետինը: Մարդիկ սկսեցին դժգոհել:
— Ի ՞նչ թարս եղանակ է,- փնթփնթացին նրանք:
— Կարծես դույլերով ջուր թափեն, ա ՜յ քեզ տխուր օր:
— Ձանձրացրեց այս անձրևը:
-Է՜, եթե մենք նրանց դուր չենք գալիս, արի գնանք այստեղից,- հուսահատվեց Կտկտիկը:
-Թռանք,-համաձայնեց Վտվտիկը:
Նրանք թռան, գնացին: Անձրևը դադարեց: Արևը փայլեց: Բոլորը գոհ էին:
-Հիանալի եղանակ է,- ուրախանում էին բոլորը: Արևն ամեն օր փայլում էր, շոգն օրեցօր ուժեղանում: Երկար ժամանակ ոչ մի կաթիլ անձրև չթափվեց: Խոտերը դեղնեցին և չորացան, ծաղիկները` թոռոմեցին: Ցամաքեցին առուներն ու վտակները: Կովերն առանց խոտ մնացին, սկսեցին կաթ չտալ: Պաղպաղակ պատրաստողը չէր կարողանում կաթ գնել, որպեսզի պաղպաղակ պատրաստեր: Երեխաներն առանց պաղպաղակ մնացին և լաց եղան: Կովերն էլ լաց եղան, բադիկներն էլ, ձիերն էլ, շներն էլ, կատուներն էլ, մայրիկներն էլ, հայրիկներն էլ…

Ես գիտեմ, թե ինչ պետք է անենք, ասաց ՌՌՌ վագրը:-Բոլորը պետք է իրենց անձրևապաշտպան բաճկոները հագնեն, անձրևանոցները վերցնեն և զբոսանքի գնան: Այդպես էլ արեցին: Մարդիկ  հագան բաճկոնները, բացեցին անձրևանոցները և դուրս եկան փողոց:
Այդ տեսնելով՝ ամպերը շատ զարմացան:

-Ինչո՞ւ են նրանք  բաճկոնները հագել:
-Ինչո՞ւ են  անձրևանոցները բացել:
– Իջնենք, տեսնենք ի՞նչ է եղել:
Նրանք ներքև իջնան, ու նորից հորդ անձրև եկավ:
– Ի՜նչ հաճելի անձրև է,- ուրախացան բոլորը:
– Վերջապես, ա ՛յ լավ օր:
Բոլորը  գոհ էին` և՛ Վտվտիկն ու Կտկտիկը, և՛ երեխաներն ու մեծերը:

Читать далее

Հունիսիկ լողափ 5+6

 «Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Հունիսիկ» ստուգատես

Անցկացման վայրերը՝ Հյուսիսային, Հարավային, Արևմտյան դպրոցներ, Քոլեջ

Օրը՝ Հունիսի 21

Ժամը՝ 11:00-12:30

Մասնակիցներ՝

Արևմտյան դպրոց-պարտեզի 5-6 տարեկաններ, Սրբուհի Ներսիսյան, Ծաղիկ Գասպարյան
Հարավային դպրոց-պարտեզի 5-6 տարեկաններ, Սեդա Խաչատրյան, Թամարա Մարիմյան
Հյուսիսային դպրոց-պարտեզի 5-6 տարեկաններ, Մանուշակ Աբրահամյան, Ռուզաննա Աբրահամյան, Դիանա Գևորգյան
Քոլեջի 5-6 տարեկաններ, Փիրուզա Հարությունյան, Սոնա Քեհեյան, Անահիտ Գրիգորյան, Լիլիա Զախարյան, Տաթև Սահակյան, Լիլիթ Մովսիսյան

Ծրագրում՝

  1. Լողափնյա նախավարժանք, խաղեր
  2. Լողազգեստների fashion ցուցադրություն
  3. Նախավարժանք, ցնցուղ, լող

Խաղ 1
Յուրաքանչյուր շարքից 1 սովորող թասիկը ձեռքին վազելով մոտենում է ջրով լիդույլին,թասիկով ջուր վերցնում, վազելով հետ է վերադառնում` թասիկի ջուրը  դատարկելով դատարկ դույլի մեջ, դատարկ թասիկը փոխանցում է ընկերոջը:

Խաղ 2
Սովորողներն իրար հետևից շարքով նստում են գետնին։ Առաջին նստած սովորողի մոտ դրվում է դույլով ջուր, իսկ վերջին սովորողի մոտ՝ դատարկ դույլ։ Փոքրիկ թասիկով (կամ բաժակով) սովորողը վերցնում է ջուրը  և այն գլխի վրայով առանց ետ նայելու, փոխանցում է հետևում նստած սովորողին։ Այդպես փոխանցելով առջևի դույլի միջի ջուրը պետք է լցվի հետևում դրված դատարկ դույլի մեջ։

fashion-ցուցադրություն՝ սովորողները ցուցադրում են իրենց լողազգեստները, լողի պարագաները, պառկում սրբիչներին, նախավարժանքից հետո ցնցուղ են ընդունում և ցատկում լողավազանը:

Ազգագրական փառատոն

Հունիսի 15-ին՝ ժամը 11:00-ին, Արևմտյան դպրոց-պարտեզի համերգասրահում տեղի ունեցավ «Երգ ու հաց» խորագրով համերգ-ցուցադրություն -ներկայացումը:

 Ազգային երգեր և խաղեր՝

  • Կոտ ու կես
  • Հեպ-հոպ
  • Ջաղացի երգ
  • Տատիկ զալուր կմաղեր
  • Խնոցու երգ
  • Այ ֆորկա, ֆորկա

Ազգային պար՝

  • Թամզարա
  • Տեսանյութը՝ Ծաղիկ գասպարյանի բլոգից