Ես.ուսումնական նախագիծ

Մասնակիցներ՝ 5տարեկաններ

Նպատակը՝ Սովորողների ինքնաճանաչման միջոցով նպաստել միջավայրի ադապտացմանը (յուրացմանը), անհրաժեշտ փոխհարաբերությունների (սովորող-սովորողներ, սովորող-ուսուցիչ) հաստատմանը՝ զարգացնելով սովորողների ինքնուրույնությունն ու ինքնասպասարկման հմտությունները: Ինչպես նաև, սովորողների ընտանիքներին ներգրավելով ուսումնական աշխատանքներում՝ դարձնել կրթական ծրագրի պատասխանատու:

Խնդիրներ՝

  • Ադապտացում միջավայրին (միջավայրի յուրացում).
  • Ինքնուրույնության դրսևորման զարգացում.
  • Ինքնասպասարկման (անձնական հիգիենա) հմտություների զարգացում.
  • Բանավոր խոսքի զարգացում (առանց սխալվելու վախի խոսելու, հանդես գալու հնարավորություն).
  • Հաղորդակցական հմտությունների ձևավորում ու զարգացում.
  • Երաժշտական ունակությունների դրսևորում, զարգացում.
  • Ստեղծագործական երևակայության զարգացում.
  • Smart էլեկտրոնային գրատախտակի հիմնական գործիքների կիրառում.
  • Մաթեմատիկական հասկացությունների ձևավորում:գրական ստեղծագործությունների ցանկ
  • «Բութ մատն ասաց… » (ժողովրդական խաղիկ)
  • Աթաբեկ Խնկոյան «Աքաղաղն ու կտուրը»
  • Հովհաննես Թումանյան «Լուսաբացին»
  • Հովհաննես Թումանյան «Անհաղթ աքլորը»
  • Հովհաննես Թումանյան «Ծիտը»
  • Ղազարոս Աղայան «Ծիտը և բազեն»

Ուսումնական գործունեության ոլորտները՝

Մայրենի լեզու

  • Պատմել իր (իր խաղալիքի…) մասին: Այստեղ կարելի է իրականացնել «Խոսում է իմ տիկնիկը» նախագիծը: Սովորողները տան անդամների հետ կարող են պատրաստել տիկնիկներ (ձեռնոց-տիկնիկ), որոնք դասարանում նրանց հնարավորություն կտան ավելի անկաշկանդ խոսելու, պատմելու. հանդես գալու տիկնիկի անունից:
  • Կարողանալ պատասխանել հարցերին՝ պատճառաբանելով իր կարծիքը:
  • Բերանացի իմանալ ու խաղալ (կենդանի պատում) գրական ստեղծագործությունները:

Տեխնոլոգիա և մեդիատեխնոլոգիա

Ջրաներկով, գուաշով նկարել իրենց, իրենց տրամադրությունը արտահայտել գույներով (գույների շաբաթ), ուրվագծել իր ձեռքը (թաթիկանկար):

Ծանոթանալ Paint նկարչական ծրագրին, հիմնական գործիքներին: Կարող են պատկերների կամ գույների միջոցով ստեղծել իրենց «Օրվա տրամադրությունը» թեմայով նկարներ:

Մաթեմատիկա

Բանավոր համրանք՝

  • Հաշվել 1-ից մինչև….(առաջ հաշիվ, հետ հաշիվ):
  • Այսօր քանի՞ սովորող կա դասարանում:
  • Այսօր քանի՞ աղջիկ կա դասարանում: Այսօր քանի՞ տղա կա դասարանում: Համեմատել (շա՞տ է, թե՞ քիչ):
  • Համեմատել երկու աղջիկների: Համեմատել երկու տղաների: Գտնել նմանություններն ու տարբերությունները:
  • Հաշվել աթոռները, սեղանները: Համեմատել:

Մարմնամարզություն (խաղային գործունեություն)

Այս շրջանում շատ կարևոր է խաղային գործունեության առկայությունը սովորողի ուսումնական առօրյայում: Առավոտը սկսել դրական տրամադրություն ու համախմբվածություն փոխանցող ազգային խաղերով, ինչպես նաև բակային խաղեր խաղալ:

 

«Լողափնյա աշուն» նախագիծը

Լողը սովորողների ամենասիրելի գործունեություններից մեկն է: Լողուսուցումը դիտարկվում է որպես մարմնակրթության բաղկացուցիչ: Այն բացի լողալու հիմնական հմտություններ զարգացնելուց, մարմինը կոփելուց, հոգնածությունն ու լարվածությունը թոթափելուց զատ, սովորողներին օգնում է ձեռք բերել մի շարք կարևոր հմտություններ:

Աշնան տաք օրերին շարունակելու ենք լողալ Արևմտյան դպրոցի բացօթյա լողավազաններում: 5 տարեկանների հետ չփչփացնելու ու խաղալու ենք ջրում` աստիճանաբար ձեռք բերելով լողալու հմտություններ:

Լողին նախապատրաստվելը դիտարկվում է որպես ինքնուրույնության ու ինքնասպասարկման կարևոր հմտությունների ձեռք բերման հարթակ, որտեղ սովորում են պահպանել անձնական հիգիենայի կանոնները:

Լողուսուցման փուլերն են՝

  • Նախապատրաստում, որն իր մեջ ներառում է նախավարժանքն ու ցնցուղի ընդունումը
  • Լողը
  • Լողափին գտնվելն ու ինքնասպասարկումը: