Ուսումնական տարվա մեկնարկ մարզատոն

Արևմտյան դպրոց- պարտեզում օգոստոսի 30-ը ուստարվա մեկնարկային օրն էր: Առավոտյան ընդհանուր պարապմունքից անմիջապես հետո  ողջունեցինք մեր նորեկ սեբաստացի ընկերներին և սեբաստացի երկրորդ դասարանցիների հետ միասին մեր քայլերն ուղղեցինք դեպի Յ.Բախշյանի այգի: Մարզատոնը անցավ շատ հետաքրքիր և ակտիվ:Մարզական ուրախ խաղերին մասնակցեցին նաև սեբաստացի ծնողները:

 

Ուսումնական աշուն. նախագիծ

Նպատակը`

  • Շրջապատը հետազոտելու, խնամելու, պահպանելու, բարեկարգելու կարողությունների զարգացում
  • Բույսի, եղանակի, երևույթի, առարկայի, օրվա փոփոխությունների դիտարկում
  • Թվային միջոցներից օգտվելու կարողությունների կիրառում
  • Paint ծրագրի կիրառում

Խնդիրները՝

  • Հոգատար վերաբերմունք զարգացնել բնության նկատմամբ
  • Օգտագործելով թվային և մեդիա միջոցները գրանցել բնության և եղանակի փոփոխությունները
  • Հարցազրույցներ վարել ծանոթ-բարեկամների, տատիկ-պապիկների հետ աշնանային գյուղատնտեսական խորհուրդներ` ծառատունկի, աշնանային բակ-պարտեզի աշխատանքների մասին
  • Բանահավաքություն

Աշխատանքը`

  • Պատումներ, ձայնագրություններ մեր, մեր հարազատների գյուղի, մարդկանց մասին
  • Բանահավաքություն. երգում են, պատմում են մեծերը
  • Օրագիր, եղանակային դիտարկումներ
  • Բնագիտական և այլ հետաքրքիր փորձեր
  • Ընտանեկան թատրոն
  • Հին իրերին՝ նոր կյանք. տեխնոլոգիա
  • Իմ ծնողների աշխատավայրից
  • Աշնանային ֆոտոշարքերի ստեղծում
  • Մեր բակի աշունը. ձայնագրություն, տեսանյութ
  • Աշնանային ամսագիր
  • Իմ տնկած ծառը, թաղարը…
  • Իմ կենդանին…
  • Աշնանային խորհուրդներ. հարցազրույցների և պատումների ձայնագրում
  • Շրջակա միջավայրի փոփոխության և եղանակի տեսության դիտարկում

Նախագծի իրականացումը

  • Նպաստում է սովորողների դիտողականության, շրջապատում օրինաչափություններ նկատելու, դիտարկելու, վերլուծելու կարողության զարգացմանը
  • Ձևավորում է շրջապատի, բնության հանդեպ հոգատար վերաբերմունք
  • Նպաստում է երևույթներին հետևելու, հետևություններ անելու հմտությունների ձևավորմանը
  • Անհրաժեշտ ինֆորմացիան ձեռք բերելու կարողությունների ձևավորմանը:

Նախագծի ընթացքում ու արդյունքում ստեղծված` տեսագրված, նկարահանված, ձայնագրված նյութերը համապատասխան մշակումից հետո նախատեսվում է հրապարակել դասարանական բլոգում: