Այցելություն Կամերային երաժշտական թատրոն

Մայիսի 20-ին սովորողների հետ ուրախ տրամադրությամբ այցելեցինք Պետական Կամերային երաժշտական թատրոն՝ դիտելու <<Գեղեցկուհին և հրեշը>> ներկայացումը: Հեքիաթը նախապես ընթերցել և քննարկել էինք դասարանում: Սովորողները անհամբեր սպասում էին ներկայացման դիտմանը:Ներկայացումից անմիջապես հետո սկսեցին քննարկելև համեմատել ներկայացումը հեքիաթի հետ: Արդյունքում , խելացիներս գտան բազմաթիվ տարբերություններ:

Գետը քաղաքում. Զանգի, գեղեցիկ իմ Զանգի

Ապրիլի 29. «Աբովյանի հետ» նախագծի շրջանակում սիրելի գործընկերների հետ անցանք Երևանյան լճով: Առաջին անգամ էի այս մասերում՝ ուրիշ Երևան: Ապրում եմ քիչ ներքև, բայց երբեք չէի անցել այս մասերով: Թեև լճի ափամերձը աղբով էր ուրվագծված, բայց դա չէր խանգարում հիանալ լճի հայելիով և քարափներով: Սիրելի տնօրենը, ուսուցիչը, հայրը մեզ համար հեքիաթայաին երթուղի էր գծել: Նախ անցանք լճի ափով, ապա մագլցեցինք ու բարձրացանք բլուրը՝ դեպի Սեյրանի բարձունքը, այնուհետև՝ Կարմիր կամրջով դեպի լճի ափին գտնվող կազդուրիչ կենտրոնի բաց հարթակ:  Տեսարանը աննկարագրելի սիրուն էր, զգացողությունը անպատմելի: Առաջին անգամ էի մասնակցում քայլարշավի, որն առաջնորդում էր տիար Բլեյանը: Սիրելի էր ողջ ճանապարհի պատումները, նկարագրությունները, պատմական անդրադարձները, զուգահեռները……Շնորհակալ եմ:

 

Ուսումնական ճամփորդություն դեպի Հ. Թումանյանի թանգարան

001821

Ճամփորդության վայրը- Հ. Թումանյանի թանգարան

Ճամփորդության մասնակիցներ — 1.1 և 1.2 դասարանի սովորողներ, դասվարներ, կազմակերպիչներ

Ճամփորդության օր —14.03

Ճամփորդության սկիզբ՝ 10:30, ավարտ՝12:30

Հանդիպման վայրը՝ Արևմտյան Դպրոց

Նախագծի նպատակն է՝

  • Ուսումնական, ճանաչողական, հետազոտական շրջայց, իմացական ոլորտի զարգացում
  •     Լուսանկարչական հմտությունների կիրառում
  • Հարցազրույց վերցնելու, լրագրողական աշխատանքներ կիրառելու կարողությունների զարգացում
  • Տարածքն ուսումնասիրելու, որոնողական աշխատանքներ կատարելու,տարածքի մասին ուսումնական նյութեր ստեղծելու և մշակելու կարողության զարգացում
  • Տեղեկություններ հավաքելու, մշակելու կարողության զարգացում
  • Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների ուսումնասիրում, մեկնաբանում
  • Նպաստել սովորողների միջանձնային հարաբերությունների ձևավորմանը
  • Հետազոտական աշխատանքի միջոցով նորանոր տեղեկատվական գիտելիքների ձեռք բերում
  • Թումանյանի կյանքին և գործունեությանը վերաբերող նյութերի՝լուսանկարների, նամակների,  ձեռագրերի, հեղինակի հեքիաթների և պատմվածքների թեմաներով ստեղծված պատկերների ուսումնասիրություն, վերլուծում
  • Տեղեկություն Թումանյանի կյանքի, գործունեության, կենսագրության մասին

Սպասվելիք արդյունքները՝

  • Երեխաները պատմում են ճամփորդության մասին
  • Նկարում են իրենց դուր եկած տեսարանը, առարկան և այլն.
  • Կձայնագրվեն նրանց պատումները
  • Նրանց արած ֆոտոներով և ձայնագրություններով կպատրաստենք ուսումնական ֆիլմ