Զատկեզատիկ է․․․

«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Ապրիլիկ» ստուգատես

Անցկացման վայրը՝ Արևելյան լանջեր՝ Կասկադ

Օրը՝ ապրիլի 5

Ժամը՝ 11:00-12:00

Մասնակիցներ՝

Արևմտյան դպրոց-պարտեզի 6 տարեկաններ, Սրբուհի Ներսիսյան, Ծաղիկ Գասպարյան
Հարավային դպրոց-պարտեզի 6 տարեկաններ, Սեդա Խաչատրյան, Թամարա Մարիմյան
Հյուսիսային դպրոց-պարտեզի 6 տարեկաններ, Մանուշակ Աբրահամյան, Ռուզաննա Աբրահամյան
Քոլեջի 6 տարեկաններ, Փիրուզա Հարությունյան, Սոնա Քեհեյան, Անահիտ Գրիգորյան, Լիլիա Զախարյան

Այլ մասնակիցներ՝ ծնողներ, դասավանդողներ, հյուրեր:

Սովորողների մուտքը՝ գունավոր շապիկներով, արևային գլխարկներով: Կանգնում ենք լանջերին և սկսում ենք բերանացի ասել-խաղալ, երգել-պարել: Արևելյան դպրոց-պարտեզ, Քոլեջ՝ լանջերի ներքնահարկ, Հյուսիսային դպրոց-պարտեզ, Հարավային դպրոց-պարտեզ՝ լանջերի միջնահարկ, Արևմտյան դպրոց -պարտեզ լանջերի վերնահարկ։

Ծրագրում՝

1.Բերանացի կարդում ենք Հ. Թումանյան «Կռունկներ»

Կը՛ռ,կը՛ռ, կռկռան,

Կռունկները հա՛ թռան,

Կռունկների թևի տակ

Եկավ գարուն մեր դռան:

2.Միասնական երգ ՝ «Ախ, գարուն է․․․»

Ախ, գարուն է, գարուն է, գարուն է,
Սարերի կեսը ձյուն է, գարուն է,
Ջան, գարուն է, գարուն է, գարուն է,
Սարերի կեսը ձյուն է, գարուն է:

Սարերը ման եմ եկել, գարուն է,
Խենթացած տուն եմ եկել, գարուն է,

Ախ, գարուն է, գարուն է, գարուն է,
Սարերի կեսը ձյուն է, գարուն է,
Ջան, գարուն է, գարուն է, գարուն է,
Սարերի կեսը ձյուն է, գարուն է:

Սարի փեշին ձնծաղիկ գարուն է,
Բացվել է ճերմակ տոտիկ, գարուն է:

Ախ, գարուն է, գարուն է, գարուն է,
Սարերի կեսը ձյուն է, գարուն է,
Ջան, գարուն է, գարուն է, գարուն է,
Սարերի կեսը ձյուն է, գարուն է:

Հալվել է ճերմակ ձյունիկ գարուն է,
Վազել է պաղպաղ ջրիկ գարուն է:

Ախ, գարուն է, գարուն է, գարուն է,
Սարերի կեսը ձյուն է, գարուն է,
Ջան, գարուն է, գարուն է, գարուն է,
Սարերի կեսը ձյուն է, գարուն է:

3 .Կարմիր արև քեզ, ախպեր,
Աստծու բարև քեզ, ախպեր:
Կարմիր եզին օղն ու կոճակ,
Կարմիր հավկիթս դուրս բերեք,
Ճերմակ հավկիթս ներս տարեք:
***
Զատկեզատի՜կ է, նավակատի՜կ է, չամչեհատի՜կ է:
***
Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ:

4.Միասնական երգ-խաղ` «Յալալի»

5.Միասնական երգ-խաղ` «Զարկ բոլոճիկ»։

6.Միասնական երգից հետո բերանացի ասում-խաղում ենք Հ. Թումանյանի «Կանաչ ախպեր» ստեղծագործությունը

Է՜յ կանանչ ախպեր,
Է՜յ ճանանչ ախպեր,
Արի՜, քեզ հետ բե՛ր
Արևի շողեր.

Բեր անուշահոտ
Ծիլ, ծաղիկ ու խոտ,
Կարկաչուն վըտակ,
Երկինք կապուտակ,
Խատուտիկ հավքեր,

Զրընգան երգեր,
Գառների մայուն,
Խաղ, ուրախություն․
Է՜յ կանանչ ախպեր,
Է՜յ ճանանչ ախպեր

7.Միասնական երգ ՝«Կարկաչա»

8.Բերանացի կարդում ենք ՝ Ա. Խնկոյանի «Քամին ու մժեղը»

Արև անցավ,
Քամին վեր կացավ:
Մժեղը տեսավ,
Որ քամին իրեն պտտեց,
Ինքն էլ մի կերպ
Խոտը բռնեց, խտտեց:
_Մժեղ, խոտն ինչո՞ւ ես խտտել:
_ Քամի, էն քեզանից եմ ազատել,
Որ չհանես սարեսար,
Որ չգցես քարեքար.
Բա գյուղացին մեղքը չի՞,
Հնձած խոտը զուր կորչի:

9.Միասնական երգ-կատարում` «Զնկլիկ»

10.Բերանացի կարդում ենք Հ. Թումանյանի «Մարտը»

Ա՜խ, է՜սպես էլ գիժ ամիս.
Մարդու հանգիստ չի տալիս։
Էսօր ուրախ օր կանի,
Վաղը անձրև ու քամի.

Առավոտը պայծառ օդ,
Կեսօրը մութ ու ամպոտ։
Մին հագնում է սպիտակ,
Մին կանաչին է տալիս.
Մի օր ցուրտ է, մի օր տաք,

Մին խնդում է, մին լալիս…
Ա՛խ, է՜սպես էլ գիժ ամիս։

11.Միասնական երգ-պար ՝ «Ճոր պար»։

Միասին խաղում ենք ` ձվախաղեր լանջերին՝ ձուգլդորիկ, ձվարշավ, ձուպտտոցի, ձուկոտրոցի։

Հյուրասիրություն՝ հազարաթերթ և գազար, ձու, կանաչեղեն։

«Ցանկությունների ծառը»

Մի ծառ կանգնած էր այգում: Արևի շողերն ընկնում էին  նրա վրա, քամին թեթև  վազվզում էր ճյուղերի միջով, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկություն, ցանկություն,ցանկությու՜ն պահիր»:

Ծառը սովորական չէր, կախարդական էր: Ով կանգներ ծառի տակ ու ցանկություն պահեր, նրա ցանկությունը կկատարվեր:

Ծառի կողքին մի տնակ կար: Տնակում մի գիրուկ ծերուկ էր ապրում: Նրա անունը Ուիլիամ Քեդոգան Սմիթ էր: Նա օճառ էր վաճառում  գյուղի խանութում և չէր սիրում փոքրիկ տղաներին ու աղջիկներին:

Մի օր նա կանգնեց կախարդական ծառի տակ ու ասաց.
_Ուզում եմ, որ  մեր թաղում ապրող բոլոր  աղջիկներն ու տղաները հայտնվեն Լուսնի վրա:

Հենց  նա այս բառերն ասում է, բոլոր տղաներն ու աղջիկները հայտնվում են Լուսնի վրա:

Այնտեղ ցուրտ էր ու տխուր,  փոքրիկները սկսում են լաց լինել: Բայց նրանք այնքան հեռու էին, որ մայրիկները չէին կարող լսել նրանց ձայները:

Հենց որ երեխաները հայտնվում են Լուսնի վրա, ծառի վրայի բոլոր թռչունները էլ չեն երգում:

Իսկ մի կեռնեխ նայում է պարոն Սմիթին ու ասում.
_Ես ուզում, եմ, որ բոլոր երեխաները նորից վերադառնան:

Պարոն Քեդոգան Սմիթն ասում է.

_Ուզում եմ, որ Լուսնի վրա հայտնվեն: Իսկ կեռնեխը` «Ուզում եմ, որ վերադառնան»:

Երեխաները գնալով ավելի ու ավելի են շփոթվում, չեն հասկանում, թե որտեղ են` Երկրի՞, թե՞ Լուսնի վրա:

Պարոն Սմիթը ոտքը խփեց գետնին ու ասաց. «Ուզում եմ… », բայց չհասցրեց շարունակել, որովհետև կեռնեխը շատ արագ ասաց. «Ուզում եմ, որ պարոն Սմիթը բարի դառնա»:

Եվ պարոն Սմիթը, ով հենց նոր պատրաստվում էր ասել. «Ուզում եմ, որ բոլոր երեխաները հայտնվեն Լուսնի վրա», հանկարծ միտքը փոխեց, քորեց գլուխն ու ասաց.
_Ուզում եմ, որ բոլոր երեխաները կեսօրին գան ինձ հյուր` թեյ խմելու, մենք թխվածք կուտենք ու նարնջի հյութ ու լիմոնադ կխմենք: Իսկ ես այլևս օճառ չեմ վաճառի, փոխարենը հրուշակեղենի խանութ կբացեմ,  թող բոլորն ինձ  Ուիլիամ Քեդոգան Սմիթի  փոխարեն պարզապես Բիլ Սմիթ ասեն: Հեյ-հո՜, հեյ-հո՜:

Նա երեք անգամ գլուխկոնծի տվեց, իսկ ծառի վրայի թռչունները նորից սկսեցին երգել:

Արևը շողում էր, քամին կամացուկ վազվզում էր ծառի ճյուղերի մեջ, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկություն, ցանկություն, ցանկությու՜ն պահիր»