Փետրվար ամսվա ամփոփում

«Փետրվարիկ» տեխնոլոգիական ստուգատես

«Փետրվարիկ» տեխնոլոգիական ստուգատես. Մուտքագրում և նկարում ենք մեր անվան առաջին տառը

«Փետրվարիկ» տեխնոլոգիական ստուգատես. Ծեփում ենք մեր անվան առաջին տառը

Մեդիագրագիտության ստուգատես

Դդմահեծանվավարություն
Դդմամրցույթ

Դդմանկարչություն

Դդմածես. ղափամայի պատրաստություն

Paint ծրագրով նկարում ենք Հ. Թումանյանի «Իրիկուն» բանաստեղծությունը

Տիկնիկայինի հանդիսատես+Կարդում ենք Թումանյան

Փետրվարիկ. Մարզական ստուգատես
«Փետրվարիկ» մարզական ստուգատես տեսանյութ

Մարտիկ.Ֆոտոպլեներ

Կառուցում ենք թվերի տնակը

Փետրվարիկ. Մարզական ստուգատես

«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Փետրվարիկ» ստուգատես

Օրը՝  Փետրվարի 22, ժամը՝  11:00-12:00

Անցկացման վայրերը՝ Քոլեջ, Հյուսիսային, Հարավային, Արևմտյան դպրոցներ

Մասնակիցներ`

Արևմտյան դպրոց-պարտեզի 5 տարեկաններ, Սրբուհի Ներսիսյան, Ծաղիկ Գասպարյան
Հարավային դպրոց-պարտեզի 5 տարեկաններ, Սեդա Խաչատրյան, Թամարա Մարիմյան
Հյուսիսային դպրոց-պարտեզի 5 տարեկաններ, Մանուշակ Աբրահամյան, Ռուզաննա Աբրահամյան
Քոլեջի 5 տարեկաններ, Փիրուզա Հարությունյան, Սոնա Քեհեյան, Անահիտ Գրիգորյան, Լիլիա Զախարյան

Այլ մասնակիցներ՝ ծնողներ, դասավանդողներ, հյուրեր:

 

Ծրագրում`

  • Նախավարժանք
  • Մարզական խաղեր

Մարզական խաղեր

  1. Փոքրիկ գնդակը օդի արտամղումով (փչելով) շարժում և գցում են սեղանի եզրին ամրացրած բաժակի մեջ:
  2. Մասնակիցները ձեռքերը բռնած կանգնում են շրջանաձևը: Առաջին մասնակիցն անցնում է օղակի միջով՝ առանց ձեռք բաց թողելու երկրորդին է փոխանցում: Խաղն ավարտվում է մինչև այդպես փոխանցելով օղակը հասնում է առաջին մասնակցին:
  3. Մասնակիցները բաժանվում են երկու խմբի: Յուրաքանչյուր խումբ ունենում է երկու փայտ և մեկ գնդակ: Մասնակիցները փայտերի օգնությամբ տեղափոխում են գնդակը և գցում օղակի մեջ:
  1. Մասնակիցները բաժանվում են երկու խմբի: Յուրաքանչյուր սովորող, գդալի օգնությամբ, տեղափոխում է փոքրիկ գնդակը և գցում դույլի մեջ:
  2. Մասնակիցները հաջորդաբար կքանստում են: Առաջին մասնակիցը գնդակը գլխավերևով փոխանցում է երկրորդին, այդպես  մինչև շարքի վերջին մասնակիցը:

«Փետրվարիկ». Տեխնոլոգիական ստուգատես

«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Փետրվարիկ» ստուգատես

Տեխնոլոգիական ստուգատես

Օրը՝  փետրվարի 1, ժամը՝  11:00-12:00

Անցկացման վայրը՝  Արևմտյան դպրոց

Մասնակիցներ՝

Արևմտյան դպրոց-պարտեզի 5-6 տարեկաններ, Սրբուհի Ներսիսյան, Ծաղիկ Գասպարյան

Անհրաժեշտ նյութեր` Նոթբուք-նեթբուք, պլանշետ, կավ, աշխատանքային գոգնոցներ

Նկարագրություն`

Յուրաքանչյուր սովորող իր ուսումնական գործիքում ինքնուրույն,  դասվարի կամ դասվարի օգնականի օգնությամբ, մուտքագրում կամ գրում է իր անունը: Այնուհետև, կավի միջոցով, յուրաքանչյուր սովորող ծեփում է իր անվան առաջին տառը:

Արդյունքում՝  Սովորողներն ունենում են իրենց անվան առաջին տառերով կախազարդեր: