Ապրիլիկ.Հեծանվավարության ստուգատես

«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Ապրիլիկ» ստուգատես

Օրը՝ ապրիլի 26, ժամը՝ 11.00-12.00

Վայրը՝ դպրոցների հարակից այգիներ

Մասնակիցներ`

Արևմտյան դպրոց-պարտեզի 6 տարեկաններ, Սրբուհի Ներսիսյան, Ծաղիկ Գասպարյան
Հարավային դպրոց-պարտեզի 6 տարեկաններ, Սեդա Խաչատրյան, Թամարա Մարիմյան
Հյուսիսային դպրոց-պարտեզի 6 տարեկաններ, Մանուշակ Աբրահամյան, Ռուզաննա Աբրահամյան
Քոլեջի 6 տարեկաններ, Փիրուզա Հարությունյան, Սոնա Քեհեյան, Անահիտ Գրիգորյան, Լիլիա Զախարյան

Այլ մասնակիցներ՝ ծնողներ, դասավանդողներ, հյուրեր:

Ծրագրում ՝

  • 3մ. հեռավորությամբ ճանապարհի անցում, արագության գրանցում
  • Առանց կանգառի` ճանապարհի շրջադարձ
  • Ուղիղ ճանապարհի անցում՝ 3 արգելքների շրջանցմամբ
  • հեծանվաերթ

    Անհրաժեշտ մարզագույք`
  • հեծանիվներ (երկանիվ, քառանիվ)
  • ինքնագլորներ
  • բուլավաներ
  • անվաչմուշկներ

Լուսաբանումը կկատարեն դաստիարակների օգնականները: Հեծանվավարության արդյունքները, արագության չափումը կգրանցեն  ուսուցչի օգնակաները:

Աշխատանքային նախագիծ 23.04-27.04

9:00 — 9:15— Առավոտյան ընդհանուր պարապմունք
9:20 — 9:50—Լեզվագործունեություն՝ «Ատամ փոխած»  բանաստեղծության խաղ-ուսուցում, հնչյունախաղ
9:50 — 10:10Ուրախ  մաթեմատիկա
10:10 — 10:30 —Ուրախ օտար լեզու` անգլերեն
10:30 — 11:00 — Նախաճաշի կազմակերպում
11:00 — 11:30 — Տեղեկություն ատամի խնամքի մասին
11:40 — 12:30 —paint  ծրագրով նկարում ենք «Ատամ փոխած»  բանաստեղծությունը և մուտքագրում
12:30 — 13:00— Ճաշ
13:00 — 13:20—Մուլտֆիլմի դիտում
13:20 — 14:00
—Հեծանվավարություն
14:00 — 17:00— Երկարօրյայի կազմակերպում Читать далее

ԱՏԱՄ ՓՈԽԱԾ Ղ.Աղայան

Ատամ, ատամ,
Իմ կաթնատամ,
Գնա՜ս բարով
Հարյուր տարով…
Իսկ դու արի՛,
Գալըդ բարի՜,
Իմ նո՛ր ատամ.
Ես քեզ կըտամ
Հարյուր տարի
Հազար բարի-
Էլ ղավուրմա՜,
Էլ բաստուրմա՜,
Չամչով փլա՜վ,
Հնդու խուրմա,
Տանձ ու խնձոր
Մի՜շտ, ամեն օ՜ր
Փըստա՜, բադա՜մ,
Էլ ո՜ր մեկի
ԱՆունը տամ,
Ոսկի՜ ատամ...