Մայիսիկ.Մեդիագրագիտություն+Ընթերցանություն

«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Մայիսիկ» ստուգատես

Օրը՝ Մայիսի 3, ժամը՝ 11:00-12:00

Անցկացման վայրերը՝

Քոլեջ, Հյուսիսային, Հարավային, Արևմտյան դպրոցներ

Մասնակիցներ`

Արևմտյան դպրոց-պարտեզի 5-6 տարեկաններ, Սրբուհի Ներսիսյան, Ծաղիկ Գասպարյան
Հարավային դպրոց-պարտեզի 5-6 տարեկաններ, Սեդա Խաչատրյան, Թամարա Մարիմյան
Հյուսիսային դպրոց-պարտեզի 5-6 տարեկաններ, Մանուշակ Աբրահամյան, Ռուզաննա Աբրահամյան
Քոլեջի 5-6 տարեկաններ, Փիրուզա Հարությունյան, Սոնա Քեհեյան, Անահիտ Գրիգորյան, Լիլիա Զախարյան

Ծրագրում՝

  • Ընթերցանություն կամ ունկնդրում
  • Մուտքագրում
  • Աշխատանք paint ծրագրով

Անհրաժեշտ նյութեր` Նոթբուք, նեթբուք, պլանշետ, ականջակալներ

Նկարագրություն`

Յուրաքանչյուր սովորող իր ուսումնական գործիքով «Գիտես, որ...»բաժնից ընտրում է որևէ նյութ, դիտում է տեսանյութը կամ ընթերցում է տեքստը: Word-ի կամ paint-ի էջում մուտքագրում է 5-10 բառ, որոնք լսել է տեսանյութը դիտելիս: Այնուհետև փորձում է paint ծրագրով նկարել  տեսանյութի հերոսին կամ իրեն դուր եկած հատվածը: Ինքնուրույն,  դասվարի կամ դասվարի օգնականի օգնությամբ՝ պահպանում  է նկարը:

Արդյունքում՝

Ստացված նկարներով, ընթացքի տեսագրություններով  դասվարը կամ դասվարի օգնականը ստեղծում են տեսանյութ,   ֆոտոպատում, որն էլ հրապարակում են դասարանական բլոգում, ենթակայքում:

Մեդիագրագիտության ստուգատես

«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Նոյեմբերիկ» ստուգատես

Օրը` Նոյեմբերի 23, ժամը՝ 11:00-12:00

Մասնակիցները`

Արևմտյան դպրոց-պարտեզի 5 տարեկաններ, Սրբուհի Ներսիսյան, Ծաղիկ Գասպարյան

Այլ մասնակիցներ՝ ծնողներ, դասավանդողներ, հյուրեր:

Վայրը`Քոլեջ, Հյուսիսային,Հարավային, Արևմտյան դպրոցներ   

Ծրագրում՝

Աշխատանք մեդիագործիքներով.

  • Աշխատանք paint ծրագրով. Երկրաչափական պատկերների ստեղծում, գունավորում
  • Նկարաշարերի ստեղծում

Նկարագրությունը

Յուրաքանչյուր մասնակից իր մեդիագործիքում բացում է paint ծրագիրը, ստեղծում տարբեր երկրաչափական պատկերներ, գունավորում դրանք, երկրաչափական պատկերներից ստանում այլ պատկերներ՝ սար, տուն, ճուտ և այլն:

Յուրաքանչյուր մասնակից իր մեդիագործիքով լուսանկարում է ընկերներին, սենյակային բույսերը, բակի ծառերը և այլն:

Արդյունքում.

Ստացված նկարաշարերը տեղադրվում են դասարանական բլոգում: