Նոյեմբերիկ. Մարզական ստուգատես

Այսօր Արևմտյան դպրոցի և Քոլեջի 5 տարեկանները միասին մասնակցեցին մարզական ստուգատեսին: Մասնակիցները մարզվեցին և խաղացին էստաֆետային խաղեր:

Մեդիագրագիտության ստուգատես

«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Նոյեմբերիկ» ստուգատես

Օրը` Նոյեմբերի 23, ժամը՝ 11:00-12:00

Մասնակիցները`

Արևմտյան դպրոց-պարտեզի 5 տարեկաններ, Սրբուհի Ներսիսյան, Ծաղիկ Գասպարյան

Այլ մասնակիցներ՝ ծնողներ, դասավանդողներ, հյուրեր:

Վայրը`Քոլեջ, Հյուսիսային,Հարավային, Արևմտյան դպրոցներ   

Ծրագրում՝

Աշխատանք մեդիագործիքներով.

  • Աշխատանք paint ծրագրով. Երկրաչափական պատկերների ստեղծում, գունավորում
  • Նկարաշարերի ստեղծում

Նկարագրությունը

Յուրաքանչյուր մասնակից իր մեդիագործիքում բացում է paint ծրագիրը, ստեղծում տարբեր երկրաչափական պատկերներ, գունավորում դրանք, երկրաչափական պատկերներից ստանում այլ պատկերներ՝ սար, տուն, ճուտ և այլն:

Յուրաքանչյուր մասնակից իր մեդիագործիքով լուսանկարում է ընկերներին, սենյակային բույսերը, բակի ծառերը և այլն:

Արդյունքում.

Ստացված նկարաշարերը տեղադրվում են դասարանական բլոգում:

Մարզական ստուգատես

«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Նոյեմբերիկ» ստուգատես

Օրը` Նոյեմբերի 22, ժամը՝ 11:00-12:00

Վայրը`Արևմտյան դպրոց

Մասնակիցները`

Արևմտյան դպրոց-պարտեզի 5 տարեկաններ, Սրբուհի Ներսիսյան, Ծաղիկ Գասպարյան
Քոլեջի 5 տարեկաններ, Փիրուզա Հարությունյան, Սոնա Քեհեյան Պատասխանատու`Տաթև Համբարյան

 

Այլ մասնակիցներ՝ ծնողներ, դասավանդողներ, հյուրեր:

Պարապմունքն ունի 40-45 րոպե տևողություն։ Այն բաղկացած է երկու մասից՝ նախավարժանք և  էստաֆետային խաղեր։

Նկարագրություն`

Հանդերձարաններում հագնել մարզահագուստը, մարզակոշիկները և հագուստը կախել կախիչներից:

Նախավարժանք

Տաքացնել մկանները վերևից ներքև՝ պարանոցից ոտնաթաթ։

Շարժախաղեր

1.«Օղակից օղակ»

Շարքի դիմաց  3-4 օղակ է դրվում: Մասնակիցը երկու ոտքը միասին, ցատկում է օղակից օղակ, հասնում է բուլավային, շրջանցում այն, վազքով ետ է վերադառնում`մեկնարկ տալով հաջորդին, կանգնում է վերջում: Այսպես մինչև վերջին մասնակիցը:

2.«Օղակով էստաֆետ »

Մասնակիցները միմյանց ձեռքերը բռնած՝ շարքով կանգնում են: Մասնակիցները միմյանց ձեռքերը բաց չթողնելով՝ հաջորդաբար անցնում են դասվարի օղակի միջով:

3.«Փոխանցիր գնդակը»

Մասնակիցները հաջորդաբար կքանստում են: Առաջին մասնակիցը գնդակը գլխավերևով փոխանցում է երկրորդին: Եվ այդպես շարունակ  մինչև շարքի վերջ:

Անհրաժեշտ մարզագույք՝ պլաստմասե օղակներ,  գնդակներ, ներքնակներ

Լավաշթխիկ

«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Նոյեմբերիկ» ստուգատես

Օրը՝ 24.11.2017, ժամը՝ 10.30-12.00

Անցկացման վայրը՝ Արևմտյան դպրոց

Մասնակիցներ՝ Արևմտյան  դպրոցի 5 տարեկաններ

Նկարագրությունը՝

Նախ խոսում ենք խմորի բոլոր բաղադրիչների մասին՝ ալյուրի, ջրի, աղի ձևի, համի, հոտի, այն մասին, թե ալյուրն ինչից են ստանում և այլն: Այնուհետև պատրաստում ենք խմորը՝ ընթացքում հաշվելով, թե յուրաքանչյուր բաղադրիչից որքան բաժակ կամ գդալ ենք օգտագործում: Երբ խմորը հունցում ենք, թողնում ենք, որ այն հանգստանա: Հասունանալուց հետո բաժանում ենք գնդերի և անցնում գործի:

Մասնակիցների համար անհրաժեշտ պարագներ ՝ գլխարկ, աշխատանքային գոգնոց, գրտնակ:

Խմորի համար անհրաժեշտ բաղադրիչներ՝  ալյուր, աղ, ջուր:

Լավաշ թխելու խաղերգեր

ՏԱՏԻԿ ԶԱԼՈՒՐ ԿԸ ՄԱՂԵՐ

Տատիկ զալուր կըմաղեր,
Տատիկ զալուր կըմաղեր,
Տատիկ զալուր կըմաղեր,
Վըր մազերուն կըշաղեր:

Տատիկ զալուր կըմաղեր,
Վըր հոնքերուն կըշաղեր:

Տատիկ զալուր կըմաղեր,
Վըր թշերուն կըշաղեր:

Տատիկ զալուր կըմաղեր,
Վըր դոշերուն կըշաղեր:

Տատիկ զալուր կըմաղեր,
Վըր ուսերուն կըշաղեր:

Տատիկ զալուր կըմաղեր,
Վըր թևերուն կըշաղեր:

Տատիկ զալուր կըմաղեր,
Վըր թաթերուն կըշաղեր:

Տատիկ զալուր կըմաղեր,
Վըր բըտըվնուն կըշաղեր:

Տատիկ զալուր կըմաղեր,
Վըր փեշերուն կըշաղեր:

Տատիկ զալուր կըմաղեր,
Վըր ոտքերուն կըշաղեր:

Տատիկ զալուր կըմաղեր,
Տատիկ զալուր կըմաղեր:

ԳՈՒՆԴ ԱՆԵՄ

Գունդ անեմ, գունդ անեմ, գունդ անեմ,
Տապ անեմ, ալուր ցանեմ, տապ անեմ, տապ անեմ,
Գունդ բացեմ, գունդ բացեմ, գունդ քցեմ, գունդ քցեմ,
Բատատին քցեմ, թոնրին խփեմ, հաց հանեմ, հաց հանեմ:

ՔՈՒՐԻԿ ԶԻԶԻ

Քուրիկ Զիզի, կայնի, խաղա, լե, լե, լե, աշե,
Քուրիկ Զիզի, նստի, խաղա, լե, լե, լե, աշե,
Քուրիկ Զիզի, թեշիկ մանի, լե, լե, լե, աշե,
Քուրիկ Զիզի, ալուր մաղի, լե, լե, լե, աշե,
Քուրիկ Զիզի, խմոր շաղի, լե, լե, լե, աշե,
Քուրիկ Զիզի, թոնիր վառի, լե, լե, լե, աշե,
Քուրիկ Զիզի, հացը թխի, լե, լե, լե, աշե:

Արդյունքում՝ համտեսում ենք մեր թխած լավաշը, օրվա պատումը ներկայացնում տեսաֆիլմի, ֆոտոպատումի տեսքով: